«Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 19-ին աշխարհը նշում է Մարդասիրության 15-րդ համաշխարհային օրը՝ «քաղաքացին թիրախ չէ» (civilians are #notatarget) կարգախոսի ներքո։

Ռումբի պայթյունի հետեւանքով Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հումանիտար օգնություն իրականացնող 22 աշխատակիցների զոհվելու 15-ամյա տարելիցի օրը մենք համախմբվել ենք՝ հաստատելու, որ քաղաքացիներն այլեւս երբեք չպետք է վերածվեն թիրախի։
Ինչպես գրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լորդ Արա Դարզին  Sunday Times պարբերականի այսօրվա համարում` «Սա տեղի է ունենում անչափ կարեւոր եւ պատեհ ժամանակ, քանի որ աշխարհում դեռեւս անչափ շատ են մարդիկ, որոնք վերածվում են թիրախի»։ Սեղմեք այստեղառաջադրելու մերօրյա հերոսի, որն ըստ ձեզ ջանք չի խնայում մարդկային տառապանքին վերջ դնելու համար, ինչպես նաեւ ստորեւ ընթերցեք Լորդ Արա Դարզիի հոդվածի մեջբերումն ամբողջությամբ.

«Շատերը գուցե չգիտեն, որ այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է՝ «քաղաքացին թիրախ չէ»  կարգախոսով։ Սա տեղի է ունենում անչափ կարեւոր եւ պատեհ ժամանակ, քանի որ աշխարհում դեռեւս անչափ շատ են մարդիկ, որոնք վերածվում են թիրախի Սիրիայում, Աֆրիկայում, իսկ ոչ վաղ անցյալում նաեւ՝ Եւրոպայում, Իռլանդիայում եւ Բալկաններում։

Մեզ չափազանց հեշտ է մոռանալ նախորդ սերունդների վերապրած սարսափները եւ քաղաքականություն խաղալ անցյալի հետ։ Եթե ժամանակին համարում էինք, որ անցյալի ծանրագույն դասերը սերտված են, ապա ներկայումս Բրիտանիայում եւ այլուր հետզհետե շատացող բաժանարարները վերստին հիշեցնում են բոլորիս, որ երբեք չպետք է դադարել ձգտել համախմբման։

Որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով Մեծ Բրիտանիա ներգաղթած հայ տարագիր ծնողների զավակ, ես լավագույնս գիտեմ վերապրողների եւ նրանց սերունդների կյանքում այդ ժամանակաշրջանի թողած ավերիչ ազդեցության մասին, որի հետեւանքները դեռեւս շարունակում են ձեւավորել վերապրողների ճակատագրերը։ Նմանօրինակ սարսափներից հետո, սակայն, բոլորիս առջեւ ընտրության երկու տարբերակ կա՝ մնալ զոհ կամ գոյատեւել՝ հասնել բարօրության, ու շարունակել երախտագիտության եւ բարեգործության շղթան։ Այսօր, առավել քան երբեւէ, ես լիահույս եմ, որ ամբողջ աշխարհում բոլոր զոհերը եւ նրանց պաշտպանողները, լինեն կառավարությունների անդամ թե ոչ, ճիշտ ընտրություն կկատարեն։

Լորդ Արա Դարզին Բրիտանական կայսրության պատվո շքանշանակիր է (OM KBE), Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի բժշկագիտության պրոֆեսոր եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ»։