Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Ադրբեջանի մարդու իրավունքները պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ տարեց բնակիչների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա այցելել է նրանց համար ստեղծված ապաստարան։

Նշվում է, որ Սաբինա Ալիևան հետաքրքրվել է «բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակով և մանրամասն տեղեկատվություն տրամադրել օմբուդսմենի լիազորությունների վերաբերյալ»։

Այցի ընթացքում ՄԻՊ-ի շուրջօրյա 916 հեռախոսային կենտրոնի մասին տեղեկություններով թերթիկներ են բաժանվել։

Հավելենք, որ Արցախում 2023 թվականին Բաքվի իրականացված ռազմական ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո Ստեփանակերտում մնացել են հիմնականում մի քանի հայ տարեց բնակիչներ, որոնց թիվը, ըստ որոշ տվյալների, չի անցնում երկու տասնյակից։

Արցախում շարունակում է աշխատել Կարմիր խաչի թիմը, որն աջակցություն է ցուցաբերում մնացած հայերին և օգնում կապ պահպանել Հայստանում իրենց հարազատների հետ։

Էմմա Չոբանյան