ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ

Լուրեր

15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից վեց ֆիզիկական անձանց ու երկու կազմակերպությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի զանգվածային ոչնչացման զենքի ծրագրին աջակցելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ի թիվս այլ միջազգային ընկերությունների՝ պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսական «Ալիս» ընկերությունը, որը հիմնվել է Վլադիվոստոկում և կապված է ԱՄՆ սահմանափակումների տակ գտնվող հյուսիսկորեական Chinyong ընկերության հետ։ Ըստ Վաշինգտոնի՝ Chinyong-ն օգտագործում է ընկերությունների և ներկայացուցիչների ցանց՝ Ռուսաստանում և Լաոսում աշխատող «հյուսիսկորեացի ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների» կառավարման համար։

Վաշինգտոնը և Սեուլը պատժամիջոցներ են սահմանել վեց հյուսիսկորեացիների նկատմամբ, այդ թվում՝ հյուսիսկորեական Daesong Bank և Jinmyong Joint Bank բանկերի ներկայացուցիչների:

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ցանկանում են արգելափակել Ռուսաստանից ԿԺԴՀ ապօրինի նավթի մատակարարումները։
Նախօրեին ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հայտարարեցին նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն է թույլ չտալ Հյուսիսային Կորեային նավթ ստանալ, այդ թվում՝ Ռուսաստանից՝ շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները։