ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Տեսանելի ապագայում ՀԱՊԿ-ի ընդլայնումը, ամենայն հավանականությամբ, կավելացնի կազմակերպության խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունն աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ըստ Տասմագամբետովի՝ հին աշխարհակարգի փլուզման պայմաններում, որն ուղեկցվում է հնի վերսկսմամբ և նոր հակամարտությունների ի հայտ գալով, զգալիորեն մեծանում է ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությունը։

«Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա, դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու շարժիչ»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Ըստ Տասմագամբետովի՝ «ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար»։

«Գլխավոր բաներից մեկը, կարծում եմ, կարելի է համարել բլոկային խիստ կարգապահության բացակայությունը և կազմակերպության ներսում որոշումների կայացման ժողովրդավարական ընթացակարգը»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է՝ կարևոր է նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։