«Որակի հարցում զիջում չի լինելու․ Կառավարությունը սահմանել է հստակ նպատակ՝ միջոցներ ուղղելով դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների կառուցմանը». Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մարտի 27-ին հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։ Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ շինարարներից պահանջել է աշխատանքները կատարել որակով և ժամանակացույցի համաձայն։

«Կառավարությունը սահմանել է հստակ նպատակ՝ միջոցներ ուղղելով դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճերի և այլ հաստատությունների կառուցմանը։ Ուստի բոլոր օղակներից պահանջվում է պատշաճ և որակյալ աշխատանք։ Համոզված եղեք, որ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու։ Թերությունները չշտկելու, սահմանված կանոններով չգործելու դեպքում լինելու է խիստ արձագանք։ Իսկ այն գործընկերները, որոնք կառաջնորդվեն պահանջվող սկզբունքներով և շինարարներին վայել գործելաոճով, կստանան կոմիտեի լիակատար աջակցությունը ոչ միայն այս, այլև ցանկացած այլ ծրագրի շրջանակում»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Հանդիպման մասնակիցներն առկա թերացումները, ժամկետի խախտումները պատճառաբանել են նախագծային փուլի, նախահաշվային արժեքի, մատակարար կազմակերպությունների հետ կապված ամենատարբեր հանգամանքներով։

Ի պատասխան բարձրացված հարցերի՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ փաստարկներով հիմնավորված և փաստաթղթավորված բոլոր դեպքերում կոմիտեն պատրաստ է աջակցել օրենսդրության շրջանակում հարցերի շուտափույթ կարգավորմանը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետական այլ գերատեսչությունների։ Հանդիպման ընթացքում նաև որոշվել է ստեղծել արագ արձագանքման կապ ծրագրերն իրականացնող շինարարական կազմակերպությունների հետ։
Կոմիտեի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են պարբերական՝ շինարարական ծրագրերից բացի քննարկելու նաև ոլորտի բարեփոխման վերաբերյալ պատկերացումները, մասնավոր հատվածի առաջարկները։

Եղիազար Վարդանյանը հայտնել է կոմիտեի աշխատանքների կազմակերպման և բարելավման հարցում իր վճռականությունը՝ տեղեկացնելով կոմիտեի ներուժն ուժեղացնելու, որոշ ուղղություններով մասնագիտական նոր խմբեր ձևավորելու մտադրության մասին։

Նախօրեին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հստակեցնելու գործակցության սկզբունքները։