Խմելու ջուրը չի թանկանա․ Կառավարությունը «Վեոլիա Ջուր» ընկերությանը սուբսիդավորում կտրամադրի

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Խմելու ջուրն այս տարի չի թանկանա: Կառավարությունը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա կտրամադրի:

Գործադիրի որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար այս տարի ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
Պետական բյուջեով 1.1 մլրդ դրամ սուբսիդիա է հատկացվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար:

Հիեցնենք՝ ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը սակագները բարձրացնելու հայտ էր ներկայացրել և միասնական սակագին սահմանել 209 դրամը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրած մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում, սակայն, առաջարկում էր անապահովների համար սակագինն անփոփոխ թողնել՝ 180 դրամ։

Բաժանորդների համար ջրի սակագնի թանկացման ազդեցությունը չեզոքացնելու համար Կառավարութունը որոշեց սուբսիդավորել այն:

Հավելենք, որ Հայաստանի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 2017-ից 15 տարով վարձակալության է տրվել «Վեոլիա ջուր» ֆրանսիական ընկերությանը։