2019 թվականից ի վեր Թուրքիայում արգելվել է քրդերենով առնվազն 28 միջոցառում․ զեկույց

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները 2019 թվականից արգելել են քրդերեն լեզվով առնվազն 28 համերգ և մշակութային միջոցառում երկրի 16 նահանգներում: Այս մասին ասվում է ԶԼՄ-ների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MLSA) զեկույցում, գրում է Turkish Minute-ը։

MLSA-ն զեկույցը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որտեղ ուսումնասիրվել են հավաքների ազատության խախտումները։ Զեկույցից պարզ է դառնում, որ արգելված միջոցառումներից 18-ը եղել են համերգներ, 8-ը՝ ներկայացումներ, մեկը՝ սթենդ-ափ շոու, մեկը՝ գրականության թեմայով դասախոսություն։

Քրդերենով առնվազն երկու համերգ և բեմադրություն առանց որևէ պատճառաբանության արգելվել է իշխանությունների կողմից 2024 թվականի սկզբից ի վեր։

MLSA-ն կոչ է արել Եվրոպայի խորհրդին խնդրել Թուրքիային տեղեկատվություն տրամադրել քրդերենով միջոցառումների արգելման մասին՝ միաժամանակ կոչ անելով երկրին վերջ տալ կամայական արգելքներին։

Թուրքիայում մեկը մյուսի հետևից կառավարություններն արգելքներ են սահմանում կամ ճնշում քրդերենը, որը համարվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված:

2016 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ հեղաշրջման փորձից հետո կառավարությունը փակել է քրդերեն լեզվի մի շարք ինստիտուտներ, օրաթերթեր, կայքեր և հեռուստաալիքներ՝ քրդերի քաղաքական շարժման  դեմ ուղղված գործողությունների շրջանակում։

Էմմա Չոբանյան