Ռասմուսենը չարաշահում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարգավիճակը․ Բաքուն հիմա էլ դժգոհում է «Հայաստանի բարեկամներ ցանցի» զեկույցից

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Հաջիզադեն ասել է, որ խստորեն դատապարտում և մերժում են «Ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցում տեղ գտած, իր բնորոշմամբ, անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին։

«Զեկույցում տեղ գտած զրպարտիչ և միանգամայն անհիմն դրույթները, որոնցում խեղաթյուրված են բոլոր փաստերը, Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս են կազմում։ Այս դրույթները լուրջ հարցականի տակ են դնում հիշյալ զեկույցը, որը, իբր, ուղղված է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը։ Իրականում սա ոչ այլ ինչ է, քան անհեթեթ քարոզչություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե «Ռասմուսենը շարունակում է չարաշահել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարգավիճակը՝ իր RasmussenGlobal ընկերության առաջխաղացման և կասկածելի լոբբիստական ​​ու ազդեցության ծառայություններ մատուցելու համար»: Ըստ Բաքվի ներկայացուցչի՝ «ՀՀ կառավարությունը հարյուր հազարավոր ԱՄՆ դոլարներ է ծախսել այս զեկույցի համար, որն առանց երկար մտածելու հավանության է արժանացել»։

«Համոզված ենք, որ այս միակողմանի դիրքորոշումը, անտեսելով բոլոր առկա փաստերը, Հայաստանի ռևանշիստական ​​խմբերին Ադրբեջանի նկատմամբ ավելի արմատական ​​դիրքորոշման մղելուց բացի, հասարակության մեջ պատրանք է ստեղծում, որ Արևմուտքն աջակցում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը խաղաղ գործընթացում։ Քաղաքական գործիչների, այդ թվում՝ եվրոպական կառույցների ծախսատար և անիմաստ զրպարտչական արշավները չեն ծառայում տարածաշրջանային կայունությանը և խաղաղության ամրապնդմանը։ Փոխարենը, Հայաստանի կառավարությունը և հայկական լոբբիստական ​​խմբերը պետք է կենտրոնանան տարածաշրջանում իրական խաղաղության օրակարգի խթանման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։