Մոսկվայում խստացրել են ներգաղթյալների նկատմամբ վերահսկողությունը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստան մուտքի կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ Մոսկվայի դատարանների վճիռների թիվը (ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդված) ցույց է տալիս զգալի աճ «Կրոկուս սիթի հոլլ»-ի վրա հարձակումից հետո: Երկուշաբթի առավոտից գրանցվել է նման 784 դեպք, մինչդեռ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում՝ 1106 դեպք։

Մոսկվայի դատարանները որոշումներ են ընդունում (որպես կանոն՝ բոլորն էլ ավարտվում են խախտողին երկրից արտաքսելու որոշմամբ) առանց անձնագրային տվյալների ներկայացման, ուստի խախտողների քաղաքացիության ճշգրիտ վերլուծությունն անհնար է։

Այլ ապացույցներ կան, որ ոստիկանությունը խստացրել է անձնագրային ստուգումները միգրանտների շրջանում և մեծ ուշադրություն է դարձնում Տաջիկստանի քաղաքացիներին։ Փաստաբաններից մեկը, որը հաճախ է աշխատում այս երկրից հաճախորդների հետ, անանունության պայմանով BBC-ին ասել է, որ միայն երկուշաբթի օրը Մոսկվայի շրջանային դատարաններից մեկում ավելի քան 100 մարդ էր սպասում այս հոդվածով գործերի քննմանը:

«Ոստիկանությունը բռնում է գրեթե բոլոր միգրանտներին փողոցներում, հատկապես, եթե նրանք ունեն տաջիկական անձնագրեր։ Բոլորին տանում են բաժին, ստուգում, հետո մի մասին բաց են թողնում»,- պնդում է նա։

Տաջիկստանի սփյուռքի ներկայացուցիչներն արտաքսման որոշումների ալիք են ակնկալում ահաբեկչության մեջ մեղադրվողների ձերբակալության ֆոնին. «Կրոկուս սիթի հոլլի» վրա հարձակման գործով ձերբակալված ութից յոթը, պարզվել է, Տաջիկստանից են։