ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը հետազոտելու մասին երկկողմ հուշագիր է ստորագրվել

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer, Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության  հետազոտություններ կանցկացնի. տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

Ծրագրի իրականացումը  կազմակերպելունպատակով առողջապահության նախարարությունում կնքվել է երկկողմ հուշագիր, որը ստորագրել են նախարար Արսեն Թորոսյանը եւ FIDEC կորպորացիայի հիմնադիր նախագահ, հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը` Արգենտինայից:

Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները: Դրանք մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:

Ուսումնասիրությունը կիրականացվի երկու փուլով` ողջ հանրապետությունում: Հիմնադրամը նաեւ հանրային իրազեկման աշխատանքներ կիրականացնի` տեղեկացնելով մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքների, դրա վաղաժամ հայտնաբերմամբ լրջագույն խնդիրներ կանխարգելելու հնարավորության մասին:

Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները եւս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա` պարզելու` արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, եւ որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք:

Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը փոխանցել է նաեւ մի շարք վարակների դեմ Արգենտինայում տարվող պայքարի հիմնական շեշտադրումները, ներկայացրել արդյունքները` ընդգծելով պատվաստումների դերը պապիլոմա վիրուսի հետեւանքների կանխարգելման հարցում:

Արսեն Թորոսյանին մեծապես հետաքրքրել են մասնագետի փոխանցած տեղեկությունները: Նախարարը ողջունել է նաեւ հոկտեմբերին Հայաստանում պատվաստումների ընթացակարգի եւ արդյունքների շուրջ գիտական քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը: