Ջրհեղեղներ Ղազախստանում. մի քանի տասնյակ մարդ է տարհանվել

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Ղազախստանում ջրհեղեղների շրջանը շարունակվում է։ Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Ակտոբեի Մուգալժար շրջանի Ժագաբուլակ գյուղում «օդի ջերմաստիճանի բարձրացման և ինտենսիվ ձնհալքի պատճառով» առնվազն երկու բակային տարածք հեղեղվել է։ Ժեմ գետի ջրի մակարդակի բարձրացման սպառնալիքի պատճառով մոտակա շրջաններից տարհանվել է 74 մարդ, այդ թվում՝ 30 երեխա, փոխանցում է Current Time-ը։

Հաղորդվում է նաև, որ Աբայի շրջանի Այագոզ վարչական կենտրոնում Այագոզա գետի վարարման հետևանքով հինգ կենցաղային հողատարածք է հեղեղվել։

Ցելինոգրադի շրջանի Կոյանդի գյուղում ջրի տակ են անցել երեք բնակելի առանձնատուն և երկու բնակելի ժամանակավոր շինություն։ Տեղի բնակիչները մարտի 26-ի երեկոյան փակել են ճանապարհը՝ պահանջելով տեղական արտակարգ իրավիճակ սահմանել։ Դատելով սոցցանցերի տեսանյութերից՝ Արագ արձագանքման հատուկ ջոկատները ժամանել են բողոքի ակցիայի վայր։ Կարճ ժամանակ անց մարդիկ ցրվել են։

Ուրալսկում ջրհեղեղների պատճառով ջրի տակ են անցել տեղի քաղխորհրդի, քաղաքային դատարանի և երկաթուղային կայարանի շենքերը, մանկական հիվանդանոցը, մարզադահլիճը։ Քաղաքային խորհուրդը հայտնել է նաև քաղաքի 18 մասնավոր և հինգ բազմաբնակարան շենքերի հեղեղվելու մասին։