ՌԴ-ն բախվում է Չինաստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից նավթի վճարումների ուշացումների․ Reuters

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ռուսական նավթային ընկերություններին հումքի և վառելիքի վճարումների մինչև մի քանի ամիս ուշացումներ են սպառնում, քանի որ Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերն ավելի զգուշավոր են դառնում ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներից։ Այս մասին Reuters-ին ասել է իրավիճակին ծանոթ 8 աղբյուր։

Վճարումների ուշացումները նվազեցնում են Կրեմլի եկամուտները և դրանք դարձնում անկայուն՝ թույլ տալով Վաշինգտոնին հասնել պատժամիջոցների երկակի նպատակին՝ խափանել փողի հոսքը Կրեմլ, որպեսզի պատժի Մոսկվային ուկրաինական պատերազմի համար՝ առանց գլոբալ էներգետիկ հոսքերը խաթարելու։

Ըստ աղբյուրների՝ Չինաստանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի մի քանի բանկեր վերջին շաբաթների ընթացքում ուժեղացրել են պատժամիջոցների պահպանման պահանջները, ինչը հանգեցրել է Մոսկվա դրամական փոխանցումների հետաձգմանը կամ նույնիսկ մերժմանը։ Նշվում է, որ բանկերը, զգուշանալով ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներից, սկսել են խնդրել իրենց հաճախորդներին գրավոր երաշխիքներ տրամադրել, որ ԱՄՆ-ի SDN (հատուկ նշանակված անձանց) ցուցակից որևէ անձ կամ կազմակերպություն ներգրավված չէ գործարքի մեջ կամ վճարման շահառու չէ:

Աղբյուրները խնդրել են չհրապարակել իրենց անունները՝ ելնելով հարցի զգայունությունից, քանի որ իրենց թույլ չեն տալիս խոսել լրատվամիջոցների հետ։

Ըստ երկու աղբյուրի՝ ԱՄԷ-ում First Abu Dhabi Bank (FAB) և Dubai Islamic Bank (DIB) բանկերը կասեցրել են ռուսական ապրանքների առևտրի հետ կապված մի քանի հաշիվներ։

ԱՄԷ-ի Mashreq բանկը, թուրքական Ziraat և Vakifbank, չինական ICBC և Bank of China բանկերը դեռևս իրականացնում են վճարումները, սակայն դրանք մշակելու համար շաբաթներ կամ ամիսներ են պահանջվում։

Mashreq բանկը հրաժարվել է մեկնաբանություններից, վերոնշյալ մյուս բանկերը չեն պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանությունների հարցումներին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով չինական բանկերի կողմից վճարումները դանդաղեցնելու մասին հարցին, ասել է, որ դրանց հետ կապված խնդիրներ կան։

«Իհարկե, ԱՄՆ-ի և Եվրամիության աննախադեպ ճնշումը Չինաստանի վրա շարունակվում է։ Դա, իհարկե, որոշակի խնդիրներ է ստեղծում, բայց չի կարող խոչընդոտ դառնալ (Չինաստանի հետ) մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է նա։