Բայդենը Պուտինին մսագործ է անվանել և Ուկրաինային օգնություն հատկացնելու կոչ արել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկրորդ անգամ անվանել է «մսագործ»:

«Այնքան կարևոր բաներ կան, որ մենք կարող ենք անել, այդ թվում՝ վերջապես հոգ տանել Ուկրաինային օգնության մասին, [պաշտպանել] այդ մսագործ Պուտինից»,- ասել է նա:

Բայդենն առաջին անգամ Պուտինին «մսագործ» էր անվանել ուղիղ երկու տարի առաջ՝ հավելելով, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը Ռուսաստանի համար «ռազմավարական ձախողում» է և երկիրը հետ է շպրտելու 19-րդ դար։

Կրեմլի մամուլի ծառայությունը, մեկնաբանելով 2022 թվականի մարտին Բայդենի ելույթը, ասել էր, թե «ամեն անգամ, երբ նման անձնական վիրավորանքներ են հնչում, նեղացնում են ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք երկկողմ հարաբերությունների հնարավորությունների պատուհանը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը մի քանի ամիս է՝ չի կարողանում հաստատել Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորումը ներքին տարաձայնությունների պատճառով։