Բաքուն կրկին դժգոհել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունից և Ֆրանսիայի ու Հունաստանի հետ ՀՀ ռազմական գործակցությունից

Լուրեր

11.05.2024 | 21:03
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
11.05.2024 | 20:00
«Գոյ»-ը կդառնա անկախ թատրոն․ որ շենքի տանիքի տակ կաշխատի անձնակազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.05.2024 | 19:43
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահին
11.05.2024 | 19:28
ՀՀ նախագահն ու ՌԱԿ վարչության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին
11.05.2024 | 19:19
Բողոքի ակցիայի վնասվածք ստացած մասնակիցը ՄԻՊ ներկայացուցչին ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները
11.05.2024 | 19:13
Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
11.05.2024 | 19:00
Եթե լինեն քաղաքացիական բախումներ, կորցնելու ենք բոլորս, իրավական համակարգի փորձաքննություն է. Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.05.2024 | 18:57
ՀՀ-ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան
11.05.2024 | 18:29
Հաստատվել են Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման մրցավարն ու պատվիրակը
11.05.2024 | 18:13
Կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել ՀՀ պետականության ամրապնդմանը. ՍԴՀԿ ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահին
11.05.2024 | 17:49
Փաշինյանն այցելել է Արևիկ համայնք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.05.2024 | 17:46
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
11.05.2024 | 17:34
Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
11.05.2024 | 17:29
Փաշինյանը մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
11.05.2024 | 17:18
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ
Բոլորը

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Ադրբեջանական կողմը բազմիցս բացահայտորեն արտահայտել է իր դիրքորոշումը մեր տարածաշրջանի հետ կապված Եվրամիության, մասնավորապես, նրա անդամ որոշ երկրների որոշակի մոտեցումների և գործողությունների վերաբերյալ։ Բացի այդ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին կոչ է արվել համաձայնել Եվրամիության կարճաժամկետ դիտորդական առաքելության տեղակայմանը, որը բաղկացած է 40 քաղաքացիական դիտորդներից, որոնք, ենթադրաբար, պետք է նպաստեին Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի երկայնքով վստահության հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն դժգոհում է, որ առանց Ադրբեջանի համաձայնության՝ նախնական երկամսյա ժամկետից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը վերածվել է Հայաստանում ԵՄ առաքելության՝ զգալիորեն ավելացած ժամկետով և դիտորդների ավելի մեծ թվով։

«Այդ ժամանակից ի վեր այս առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ Բացի այդ, ԵՄ առաքելությանը Կանադայի միանալով այն դե ֆակտո ՆԱՏՕ-ի առաքելություն է դարձել: Այս քայլերն ուղեկցվում են նաև հայտարարություններով, որոնք առաքելությունն անվանում են «զսպող ուժ» և առանց որևէ հիմքի ադրբեջանական հնարավոր միջամտության պատրանք են ստեղծում»,- ասված է Բաքվի հայտարարությունում։

Բացի այդ, Ադրբեջանը, որն Իսրայելի, Թուրքիայի, Սերբիայի ու մի շարք այլ երկրների հետ սպառազինության ձեռքբերման նոր պայմանագրեր է կնքում, շարունակում է դժգոհել, որ Հայաստանը ռազմական համագործակցություն է զարգացնում Ֆրանսիայի և Հունաստանի հետ։

«Մտահոգության մեկ այլ հարց էլ Հայաստանի ռազմականացմանն ուղղված Ֆրանսիայի արշավն է, որը ներառում է ռազմական մատակարարումների ավելացման նոր խոստումներ։ ԵՄ մեկ այլ անդամ՝ Հունաստանը, վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացման մասին։ Բացի այդ, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերն ու տեղեկությունը, որ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը կներառի ռազմական բաղադրիչներ, առաջացնում է հետագա մտահոգություններ և խաթարում է տարածաշրջանում խաղաղության կառուցման ջանքերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Էմմա Չոբանյան