Մեղադրանք է առաջադրվել նաև Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը. ՀՔԾ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝  Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգքրի 253․2 մասով՝ նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով։ Այս մասին Factor.am -ի հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ի աշխատակիցները «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էին կատարել Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:

Հայտնաբերվել էր զինամթերք, որը ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով, կարող է կիրառված լինել 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում: «Նման վարկած կա, որը ստուգվում է»,- ասել էր Վանեցյանը:

Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյան և վարորդ Ամբիկ Գևորգյանը: Այնուհետև նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Աղավնի Սուքիասյան