ՌԴ ԱԴԾ-ն խոստովանել է՝ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Մոսկվային ծրագրվող ահաբեկչության մասին

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

ԱՄՆ հետախուզական ծառայություններն իսկապես զգուշացրել են Մոսկվային, որ Ռուսաստանում ահաբեկչություն է նախապատրաստվում, սակայն այդ տեղեկությունն ընդհանուր բնույթ է կրել։ Այս մասին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է Մեդուզան։

«Դա ընդհանուր բնույթի տեղեկատվություն է մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Մենք արձագանքեցինք այս տեղեկատվությանը և, բնականաբար, համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք՝ կանխելու նման դրսևորումը։ Ցավոք, մեր գործողությունները, որ իրականացրել ենք կոնկրետ խմբերի և կոնկրետ անձանց հետ կապված, այդ տեղեկությունն այն ժամանակ չհաստատեցին»,- լրագրողներին ասել է նա։

ԱԴԾ-ի ղեկավարի խոսքով՝ տեղեկություններ կային, որ ահաբեկչությունը ծրագրվել է ոչ թե համերգի, այլ նախագահական ընտրությունների ժամանակ։

«Այժմ տեղի ունեցածը, ցավոք, հաջորդ հարձակումն է»,- եզրափակել է նա:

Մարտի 7-ին մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չեխիայի, Շվեդիայի, Լատվիայի և Հարավային Կորեայի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։

Նույն օրը ԱԴԾ-ն հայտարարեց Մոսկվայի սինագոգի վրա ահաբեկչական հարձակումը կանխելու մասին, որը, իբր, նախապատրաստել էին Աֆղանստանում ԻԼԻՊ-ի բջիջ հանդիսացող՝ «Վիլայաթ Խորասանի» գրոհայինները (նույն խումբը համարվում է «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հեղինակը)։ Ղազախստանի երկու քաղաքացիներ կասկածվում էին Մոսկվայի սինագոգի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։

Մարտի 22-ին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էին, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ կիսվել է ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին հաղորդագրություններով։