ՌԴ Պետդուման «Կրոկուս»-ում տեղի ունեցած հարձակումից հետո քննարկում է մահապատիժը վերադարձնելու հարցը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երեքշաբթի Պետդումայի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Crocus City Hall-ի վրա հարձակման զոհերի: Դրանից հետո ՌԴ խորհրդարանի միանգամից երկու խմբակցությունների ղեկավարներ կոչ են արել չեղարկել Ռուսաստանում մահապատժի մորատորիումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր այդ տականքների [հարձակման մասնակիցների] համար այլ պատիժ չի կարող լինել, բացի մահապատժից»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն էլ առաջարկել է հանրաքվե անցկացնել մահապատժի վերադարձի հարցով. «Թող ժողովուրդն իր կամքն արտահայտի, իսկ իմ դիրքորոշումը միշտ էլ միանշանակ է եղել՝ նման հանցագործություն մտածած տականքները պետք է իմանան, թե ինչ հատուցում է իրենց սպասվում»։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արձագանքել է՝ հիշեցնելով, որ մահապատիժը վերադարձնելու համար հանրաքվե պետք չէ, «բոլոր որոշումներն այժմ կախված են Սահմանադրական դատարանից»։