Բելգորոդի շրջանի ղեկավարը հայտնել է գնդակոծության հետևանքով երկու տուժածի, ՌԴ ՊՆ-ն՝ 13 խոցված «Վամպիրի» մասին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է մարտի 26-ի գիշերը շրջանի գնդակոծման մասին։ Նրա խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ 13 «Վամպիր» է խոցել։ Գիշերը Բելգորոդը կրակի տակ է հայտնվել, սակայն տեղական իշխանությունները հատուկ չեն միացրել հրթիռային նախազգուշացման ազդանշանը, ընդգծել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

«Սա արվել է նրա համար, որ ինչ-որ մեկը, ազդանշանը լսելուց հետո, դուրս չթռնի փողոց, չնստի մեքենան և չսկսի այն վարել: Բոլորս էլ հասկանում ենք, որ հրթիռակոծության ժամանակ փողոցում գտնվելը շատ ավելի վտանգավոր է, քան տանը»,- գրել է նահանգապետն Telegram-ում:

Բելգորոդի շրջանի Դուբովոյե գյուղում, ըստ նախնական տեղեկությունների, երկու մարդ է տուժել, ասել է Գլադկովը։

ՀՕՊ ուժերը Բելգորոդի մոտակայքում 13 օդային թիրախ են խոցել։ ՀՕՊ-ն աշխատել է քաղաքում և Բելգորոդի շրջանում։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ դրանք «RM-70 Վամպիր» բազմակի արձակման հրթիռային համակարգի արկեր են։ Գերատեսչությունը նաև հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված երկու «Գրադ MLRS» արկերի խոցման մասին։