Կովկասում արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի․ Պեսկով

Լուրեր

09.05.2024 | 13:52
ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը
09.05.2024 | 13:49
Մեր բառապաշարում միանալ բառ չկա, համերաշխ ենք բողոքի ալիքի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 13:45
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ «համաշխարհային բախում թույլ չտալու համար»
09.05.2024 | 13:33
Հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի․ ՀՀ նախագահ
09.05.2024 | 13:20
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին
09.05.2024 | 13:08
«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային կորուստների ֆոնին
09.05.2024 | 12:55
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 12:46
Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
09.05.2024 | 12:34
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան. ՈւՂԻՂ
09.05.2024 | 12:30
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
09.05.2024 | 12:24
Նախարարը Պրադո թանգարանի ղեկավարությանը հրավիրել է սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսին
09.05.2024 | 12:15
Փաշինյան-Պուտին հանդիպումը մեկ ժամ է տևել, ԱԱԾ-ն զգուշացրել է՝ զերծ մնալ ոչ իրավաչափ վարքագծից․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 12:09
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
09.05.2024 | 12:07
Ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից, Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից և Արարատից․ Կոնջորյան
09.05.2024 | 12:06
Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է  իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ․ ՀՀ ՔԿ
Բոլորը

Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանն ու Հայաստանը կանցնեն հարաբերությունների բարդ ժամանակաշրջանը, և «Երևանում կգերակայի Մոսկվայի հետ փոխգործակցությունը շարունակելու քաղաքական կամքը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը aif.ru-ին տված հարցազրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Հիմա մենք բավական բարդ շրջան ունենք մեզ համար բարեկամանական, եղբայրական Հայաստանի հետ՝ ավելին, քան եղբայրական, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, թե «ՌԴ քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը Հայաստանի բյուջեում մեծ հոսքեր է ապահովում․ խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»։

«Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ նրանք ի վիճակի չեն այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Հուսանք՝ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։