Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Քաղաքականություն
25.03.2024 | 21:19
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: