Մենք հաստատակամ դիրքորոշում ունենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում․ Կոբախիձեն՝ Փաշինյանին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը: Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ անձնապես շնորհավորել Ձեզ եղբայրական Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ հույսով և վստահությամբ, որ մեր կառավարությունները կհամագործակցեն՝ բարձրացնելու և զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ուրախ եմ, որ հենց նոր քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մասին մեր հռչակագիրը և վերահաստատեցինք, որ կշարունակենք հասցեագրել այն օրակարգը, որը տեղ է գտել այդ հռչակագրի մեջ։ Ձեր այցը շատ կարևոր է, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Վստահ եմ շատ ակտիվ համագործակցություն ու երկխոսություն կունենանք, ներառյալ ակտիվ երկկողմ այցեր։ Այսպիսով, ողջունում եմ Ձեզ մեր երկրում»։

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մեզ համար կարևոր է էլ ավելի առաջ մղել երկու երկրների միջև հարաբերությունները։ Վերջերս ունեցել ենք կարևոր զարգացումներ, մեզ հաջողվել է համագործակցությունը տանել դեպի ռազմավարական գործընկերություն։ Կարևոր է օգտվել այս նոր իրավիճակից և զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Մենք կիսում ենք նույն արժեքները և կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար։ Իհարկե, մենք հաստատակամ դիրքորոշում ունենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։ Քաղաքական համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է, բայց միշտ կա հնարավորություն՝ այն առավել խորացնելու, նույնը վերաբերում է տնտեսական հարաբերություններին»:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում: Երկու երկրների վարչապետներն ընդգծել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբխաիձեն քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ևս: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուղղությամբ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը: