Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ Ֆեդերիկա Մոգերինին և Խրիստոս Ստիլիանիդեսը հայտարարություն են տարածել

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ռմբակոծման 150-ամյա տարելիցին՝ Եվրոպական միությունը հարգանքի տուրք է մատուցում հումանիտար օգնության ոլորտի աշխատողներին, որոնք  նվիրումով և  իրենց կյանքը վտանգելով մարդասիրական օգնություն են տրամադրում աշխարհի տարբեր մասերում: Եվրոպական միության համար խիստ մտահոգության առիթ են հանդիսանում միջազգային իրավունքի բացարձակ հարգանքը, հումանիտար օգնության ոլորտում աշխատող անձնաց  ապահովությունն ու անվտանգությունն, ինչպես նաև նրանց անխոչընդոտ մուտքի ապահովումը կարիքի մեջ գտնվող անձանց մոտ:   

Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրամիության Մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.

«Հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչությունն է  շատ անգամ ամենաթանկ գինը վճարում. Ու դեռ շարունակում են տեղի ունենալ հարձակումներ՝ այդ թվում  հումանիտար օգնության բնագավառի աշխատողների նկատմամաբ:

Նախորդ տարվա ընթացքում նման հարձակումները խլել են քաղաքացիական և մարդասիրական աշխատողների կյանքեր՝ Աֆղանստանից մինչև Նիգերիա, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից մինչև Եմեն: Բռնության այդ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են: Կյանք փրկելու գինը չպետք է կյանք արժենա:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում խոշոր հարձակումների զոհ են դարձել գրեթե 4400 հումանիտար աշխատողներ, որոնցից ավելի քան մեկ երրորդը՝ ենթարկվել է սպանության: Մարդասիրական համաշխարհային օրը հնարավորություն է, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այս նվիրյալ մարդասերներին և հանդես գանք, որպես նրանց ապահովության ու անվտանգության ջատագովը:

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո՝ հակամարտությունների բոլոր կողմերը պարտավորություն ունեն ապահովելու մարդասիրական աշխատողների անվտանգությունը և նպաստել անխոչընդոտ և կայուն մարդասիրական հասանելիության ապահովմանը, որպեսզի օգնությունը հնարավոր լինի հասանելի դարձնել դրա կարիքն ունեցող բոլոր անձանց:

Եվրոպական միությունը հումանիտար օգնության առաջատարն է՝ աշխարհում. Հումանիտար օգնության սկզբունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի հարգանքի խթանումը շարունակում է պահպանվել  միջազգային մակարդակով ներգրավվածության առանցքում»:

 

Ընդհանուր տեղեկատվություն

Հակամարտության գոտիներում ներկա քաղաքացիական բնակչությունը սովորաբար սպանվում կամ վիրավորվում է նպատակային կամ  անկանոն հարձակումների արդյունքում: Հակամարտությունների պատճառով ռեկորդային թվերի հասնող քանակով մարդիք ստիպված են եղել փախչել իրենց տներից.  ամբողջ աշխարհում բռնի տեղահանվել է 68.5 միլիոնից ավելի մարդ, նրանցից կեսը՝ 18-ից ցածր տարիքի երեխաներ:

2017 թվականին Եվրոպական միության կողմից մոբիլիզացվել է ավելի քան 2,43 միլիարդ եվրո հումանիտար օգնություն՝ շուրջ 80 երկրներում: Աջակցության զգալի մասն ուղղվել է հակամարտությունից տուժած բնակչության աջակցությանը Սիրիայի ներսում և հարևան երկրներում ու շրջաններում գտնվող փախստականներին:

Եվրոպական միությունը շարունակաբար աջակցել է երկարատև հակամարտությունների հետևանքով տեղահանված անձանց՝ Աֆղանստանից մինչև Կոլումբիա և Աֆրիկյան եղջյուրի երկրներ: ԵՄ-ն միաժամանակ արձագանքել է նոր ի հայտ եկող ճգնաժամերին, օրինակ՝ Ռոհինջայի տեղահանմանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքի» և մարդասիրության  սկզբունքների դիտավորյալ խախտումների կտրուկ աճով պայմանավորված՝ հումանիտար համատեքստում ներկա  առաջնային մարտահրավեր է դարձել պաշտպանության ապահովումը: 2017 թվականի հումանիտար օգնության բյուջեի ավելի քան 10%-ը հատկացվել է մարդասիրական պաշտպանության գործողություններին:

Եվրոպական միությունը շարունակաբար քարոզել է պաշտպանության մակարդակի բարձրացման  և «Միջազգային մարդասիրական իրավունքին»    համապատասխանություն անհրաժեշտությունն, այդ թվում` երկխոսության, հայտարարությունների և նախաձեռնությունների միջոցով ինչպես նաև աշխատակիցների և գործընկերների համար համապատասխան վերապատրասումների ֆինանսավորման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացման և տեղեկատվության տարածման աշխատանքների միջոցով:

Օրինակ ԵՄ աջակցությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է «Առողջապահությունը վտանգի մեջ» քարոզարշավը, որն իրազեկում է առողջապահական խնամքը խոչընդոտող բռնի գործողությունների լայնորեն  տարածված և սաստիկ ազդեցության մասին՝ որոնք խոչընդոտում են առողջության պահպանմանը, վնասում կամ ոչնչացնում են հաստատություններ կամ տրանսպորտային միջոցներ, և վնաս են հասցնում կամ սպանում են բուժաշխատողներին և հիվանդներին: