Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում ԻԼԻՊ-ի ծրագրած մի քանի ահաբեկչություն կանխելու մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիան հետախուզական տվյալներ ունի, որ «Իսլամական պետությունն է ծրագրել և իրականացրել Մոսկվայում հարձակումը»։ Այս մասին լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիական Գվիանա ժամանելուց հետո, գրում է France 24-ը։

Նա նշել է, որ այդ խմբավորումը հարձակման մի քանի փորձ է արել նաև Ֆրանսիայում։

Մակրոնը նաև նախազգուշացրել է ՌԴ-ին՝ ասելով, որ «ցինիկ և հակաարդյունավետ կլինի Ռուսաստանի համար՝ փորձելով ահաբեկչության համար մեղադրել Ուկրաինային»:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ ԻԼԻՊ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, սակայն Մոսկվան հրաժարվում է մեկնաբանել այդ պնդումը, քանի որ անվտանգության ծառայությունները և նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրում են, որ հանցագործները կարող էին կապված լինել Կիևի հետ:

Էմանուել Մակրոնը նաև ասել է, որ Փարիզն առաջարկել է «ընդլայնել համագործակցությունը» Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հետ՝ հավելելով, որ շփումներ կլինեն «տեխնիկական ու նախարարական մակարդակով», այլ ոչ թե Պուտինի հետ ուղիղ բանակցություններ։

«Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանա համատեքստը, և արդյո՞ք առաջիկա օրերը կամ շաբաթները կարդարացնեն»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը չի խոսել Պուտինի հետ այն պահից, երբ 2022 թվականին մի շարք հեռախոսազանգերով փորձում էր զերծ պահել Ուկրաինա ներխուժումից: