«Կրոկուս սիթի հոլլ»-ի ադրբեջանցի սեփականատիրոջը պատկանող բոլոր առևտրային կենտրոնները փակվել են

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Վեգաս Կրոկուս սիթի», «Վեգաս Կունցևո» և «Վեգաս Կաշիրսկոե» առևտրի ու ժամանցի կենտրոնները ժամանակավորապես փակվել են։ Այս մասին հայտնել է առևտրային ցանցն Telegram ալիքում գրառմամբ։ Առևտրի կենտրոններում աշխատանքի վերսկսման մասին խոստանում են հավելյալ տեղեկացնել, փոխանցում է Մեդուզան։

«Վեգաս» առևտրի կենտրոնները պատկանում են «Կրոկուս գրուպ»-ի սեփականատեր, ազգությամբ ադրբեջանցի Արազ Աղալարովին։ Գործարարին է պատկանում նաև «Կրոկուս սիթի հոլլը», որտեղ մարտի 22-ին տեղի է ունեցել ահաբեկչությունը։ Համերգասրահը, որտեղ ահաբեկիչները սպանել են առնվազն 137 մարդու, «Վեգաս կրոկուս սիթի» համալիրի մասն է։

Ահաբեկչությունից անմիջապես հետո «Վեգաս կրոկուս սիթին» փակվել է, այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են, սակայն մարտի 24-ին, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։

«Կրոկուս սիթի հոլլի» վրա հարձակվողները հրդեհել են շենքը, կրակն ամբողջությամբ ավերել է համերգասրահը։ Մարտի 25-ի դրությամբ՝ այրված շենքում որոնողական աշխատանքները շարունակվել են, Baza-ի տվյալներով՝ անցած գիշեր հայտնաբերվել են մահացածների դիակների մնացորդներ։

«Կրոկուս գրուպ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է վերականգնել համերգասրահը։

«Վեդոմոստի»-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ «Կրոկուս սիթի հոլլի» վերականգնումը կարող է արժենալ մինչև 15 միլիարդ ռուբլի և տևել մոտ մեկ տարի: