Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել «Կրոկուս»-ում հարձակմանը ԻԼԻՊ-ի մասնակցությունը

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել վարկածը, որ ԻԼԻՊ-ը  (Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում արգելված կազմակերպություն), որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, ներգրավված է եղել «Կրոկուսի Սիթի հոլլ» համերգասրահի վրա հարձակման գործում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դուք հարց եք տալիս, որը կապված է նախաքննության ընթացքի հետ։ Մենք դա որևէ կերպ չենք մեկնաբանում, իրավունք չունենք։ Կոչ ենք անում հիմնվել մեր իրավապահ մարմիններից ստացվող տեղեկատվության վրա»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաև չի մեկնաբանել դատարան բերված կասկածյալների մարմինների վրա «բռնության տեսանելի նշանները»՝ կապտուկներն ու վերքերը։

«Ես այդ հարցն անպատասխան եմ թողնում»,- ասել է Պեսկովը։

Ռուսական սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ, իբր, երևում է ձերբակալվածներից մեկի նախնական հարցաքննությունը, որտեղ նրա ականջը կտրել են։ Մարտի 24-ին անանուն տելեգրամյան ալիքներում էլ հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, պատկերված է, թե ինչպես են ձերբակալվածներից մեկին էլեկտրաշոկով խոշտանգում։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ռուսաստանին պատրաստվող հարձակման մասին, Պեսկովն ասել է․ «Հետախուզական տվյալներ երբեք չեն տրամադրվում Կրեմլին, դրանք տրամադրվում են հետախուզական ծառայություններին՝ հատուկ ծառայությունից հատուկ ծառայությանը: Սա մտնում է զգայուն տեղեկատվության կատեգորիայի մեջ, որը, իհարկե, չի բացահայտվում»։