Ինտերպոլը պատրաստ է աջակցել Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հարցում

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Ինտերպոլը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հարցում։ Այս մասին հայտարարել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Ստոկը․ գրում է russian.rt.com-ը։

«Ես խստորեն դատապարտում եմ «Կրոկուս սիթի հոլ»-ի վրա հարձակումը, դա սարսափելի գործողություն էր անմեղ քաղաքացիների դեմ: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների և ընկերների հետ են։ Ինտերպոլը պատրաստ է աջակցել Ռուսաստանի իշխանությունների հետաքննությանը»,- գրել է Ստոկը X-ում։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԻՊ-ի հետ կապված «Ամաք» լրատվական գործակալության հրապարակած կարճ հայտարարությանը: Այդուհանդերձ, հայտարարության մեջ դա հաստատող որևէ ապացույց չի ներկայացվում: