ՌԴ-ն նոր մոբիլիզացիա է ծրագրում

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ծրագրում է մոտ ապագայում Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկել ևս 300 հազար մարդու։ Այս մասին գրում է «Վյորստկա»-ն՝ հղում անելով նախագահի աշխատակազմի և մարզային կառավարությունների չորս աղբյուրներին, ինչպես նաև ՊՆ բարձրաստիճան աշխատակցի։

Աղբյուրի համաձայն՝ առաջին հերթին իշխանությունները կենտրոնանալու են պահեստազորայինների վրա։ Բացի այդ, նրանք կփորձեն ուղարկել ժամկետային զինծառայողների, որոնց ծառայությունն ավարտվում է պատերազմի ժամանակ, նրանց «բոլոր միջոցներով համոզելով» պայմանագիր կնքել։

Նշվում է, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կամավորների հավաքագրման տեմպերը զգալիորեն նվազել են. պայմանագրայինների հավաքագրման գրասենյակի աշխատակիցներից մեկի խոսքով՝ աշնանից այն նվազել է 20 անգամ։

Աղբյուրը գրում է, որ «խոսքը չի կարող սահմանափակվել պահեստազորի և նախկին ժամկետային զինծառայողների մեկ զորակոչով»։ Օրինակ՝ Մոսկվայում պաշտպանական ձեռնարկություններն ու բյուջետային կազմակերպությունները սկսել են ակտիվորեն վերապահումներ տալ մոբիլիզացիայի մեջ ներգրավված աշխատակիցներին, իսկ իրավաբաններն ու հոգեբանները, որոնք ներգրավվել էին աշխատանքներում 2022 թվականի աշնանը, վերսկսում են աշխատանքը զինկոմիսարիատներում։

Պաշտոնապես այս ամենն արվում է նախատեսվող գարնանային զորակոչին նախապատրաստվելու համար, սակայն աղբյուրներն այս բոլոր գործողություններն անվանում են «մոբիլիզացիա 2.0»։