ՌԴ ՊՆ-ն ընդունել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն են եղել զանգվածային հրթիռակոծության թիրախը

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակումը՝ հաստատելով ոչ միայն բուն հարձակումը, այլև այն, որ թիրախների թվում են եղել էներգետիկ ենթակառուցվածքները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր զանգվածային հարված է հասցվել էներգետիկ օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրին, երկաթուղային հանգույցներին, զինանոցներին, Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման կետերին և օտարերկրյա վարձկաններին»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի իշխանություններն ավելի քան 150 հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համատեղ հարձակումն անվանել են վերջին ժամանակների ամենամեծ հարձակումն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Բացի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներից, ներառյալ՝ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, տուժել են բնակելի շենքեր։

Հայտնի է, որ վեց խաղաղ բնակիչ է զոհվել Զապորոժիեում, Խմելնիցկիում և Դնեպրի հիդրոէլեկտրակայանի մոտ։

Ռուսական կողմը պնդում է, թե հարվածի հետևանքով «ապակազմակերպվել է զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք արտադրող և վերանորոգող արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը»։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինային մատակարարված օտարերկրյա ռազմական տեխնիկան, իբր, «ոչնչացվել է»։

Նշվում է, որ մարտի 16-22-ը, «ի պատասխան ՌԴ տարածքի հրետակոծության», «բնակավայրերը ճեղքելու և գրավելու փորձերի», ռուս զինվորականները նաև «49 պատասխան հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին»։