Բաքուն ցանկանում է Չինաստանի հետ Միջին միջանցքի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ ակտիվ, և Միջին միջանցքի գործարկումն ամբողջ հզորությամբ նոր խթան կհաղորդի այդ հարաբերություններին։ Այս մասին չինական China Global Television Network-ին (CGTN) տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որն այցով գտնվում էր Պեկինում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ասել է, որ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TITR) նախագիծն ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել։

«Միջին միջանցքն անցնում է մի քանի երկրների տարածքներով, դրանք մեր Կենտրոնական Ասիայի գործընկերներն են՝ Վրաստանը, Թուրքիան: Մենք շատ քրտնաջան աշխատում ենք մեր ղազախ, վրացի, թուրք գործընկերների հետ: TITR-ի համար «մեկ պատուհանի» տարրը շատ կարևոր է, հատկապես չինական ընկերությունների համար, որոնք ձգտում են իրենց ապրանքները հասցնել Եվրոպա»,- ասել է Հաջիևը։

Ալիևի օգնականը նշել է, որ Բաքուն ուշադրությամբ հետևել է Միջին միջանցքի վերաբերյալ Չինաստանի և Ղազախստանի միջև ստորագրված համաձայնագրին։

«Մենք ևս մտածում ենք Ադրբեջանի և Չինաստանի միջև նման համաձայնագրի հնարավորության մասին։ Հնարավոր է, որ հետագայում նման եռակողմ համաձայնագիր ստորագրվի։ Ակնկալում ենք Չինաստան-Կենտրոնական Ասիա, Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան հայեցակարգի զարգացում, այսինքն՝ ոչ թե 1+5, այլ 1+6»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ պատճառն այն է, որ Չինաստանը միշտ բաց է եղել այլ մշակույթների ու քաղաքակրթությունների համար և գնահատանքով ու հարգանքով է մոտենում դրանց։

Պեկին այցի ընթացքում Հաջիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Չինաստանի ԱԳ փոխնախարար Սուն Վեյդունի, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային վարչության պետի տեղակալ Չեն Չժուի, Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ Վան Չաոյի հետ։ Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «Միջին միջանցք» նախագծի իրականացման, COP29-ի շրջանակում փոխգործակցության և Ադրբեջանից կանաչ էներգիայի փոխադրման ծրագրում Չինաստանի մասնակցության շուրջ։

Էմմա Չոբանյան