ԱՄՆ-ը խնդրել է Ուկրաինային դադարեցնել հարձակումները ՌԴ-ի նավթավերամշակման գործարանների վրա․ FT

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ուկրաինային՝ դադարեցնել հարձակումները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները կարող են հանգեցնել նավթի համաշխարհային գների աճին, ինչպես նաև հրահրել Մոսկվայի կողմից պատասխան քայլեր։

FT-ն գրում է, որ ԱՄՆ վարչակազմն այս մասին բազմիցս զգուշացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Երկու ստորաբաժանումներն էլ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր անշեղորեն ընդլայնում են իրենց սեփական անօդաչու թռչող սարքերի ծրագրերը՝ հարվածելու ռուսական թիրախներին ցամաքում, ծովում և օդում:

Աղբյուրներից մեկն ասել է, որ Սպիտակ տունն ավելի ու ավելի է հիասթափվում Ռուսաստանի արևմտյան նավթավերամշակման գործարանների, տերմինալների, պահեստների և պահեստարանների վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներից: Վաշինգտոնը նաև անհանգստացած է շարունակվող հարձակումներին Մոսկվայի հնարավոր պատասխանից։ Սպիտակ տանը կարծում են, որ արդյունքում կարող է տուժել էներգետիկ ենթակառուցվածքը, որին հենվում է Արևմուտքը, օրինակ՝ Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը, որով իրականացվում են ղազախական նավթի մատակարարումները։

Ուկրաինական ռազմական հետախուզության տվյալներով՝ 2022 թվականից ի վեր եղել է առնվազն 12 հարձակում Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների վրա, որից առնվազն 9-ը՝ 2024 թվականին։