Կիևն էներգետիկ համակարգին հասցված ռուսական հարվածներն անվանել է ամենախոշորը պատերազմի սկզբից ի վեր

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Մարտի 22-ին Ուկրաինայի էներգահամակարգին հասցված հարվածները պատերազմի ամբողջ ժամանակաշրջանում ամենամեծ հարձակումն էր։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ուկրէներգոյի» ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին։

Նրա խոսքով՝ հարձակումներն իրականացվել են Ուկրաինայի տարբեր շրջանների, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների, ինչպես նաև «Ուկրէներգո»-ի ղեկավարած հիմնական ենթակայանների վրա։

Խարկովում վնասի մասշտաբներն ավելի մեծ են, քան մյուս շրջաններում, նշել է Կուդրիցկին։ Այստեղ թիրախները եղել են ինչպես արտադրական, բարձրավոլտ ենթակայանները, այնպես էլ բաշխիչ օպերատորների ենթակայանները։ Տեղի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ շրջկենտրոնն ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության։

«Ցավոք, Ուկրաինայի տարբեր շրջաններում, հիմնականում՝ Դնեպրի ձախ ափին, էներգակիրների մատակարարման սահմանափակում կա»,- հավելել է «Ուկրէներգո»-ի ղեկավարը։

Մեկնաբանելով Դնեպրի հիդրոէլեկտրակայանի հրթիռակոծությունից հասցված վնասը՝ նա ասել է. «Առայժմ ամբարտակի փլուզման վտանգ չկա, վնասի կարգավիճակը ճշտվում է և վերջնականապես պարզ կլինի մի քանի ժամից»։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանն իրականացրել է «վերջին ժամանակների ամենամեծ հարձակումն ուկրաինական էներգետիկ համակարգի վրա»։