Թիվ մեկ օրակարգային հարցն այդ խնդիրը չէ. Վահե Էնֆիաջյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի պնդմամբ՝ իր թիմակցի՝ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի խոսքերը խեղաթյուրվել են: Այս մասին այսօր խորհրդարանում պատասխանելով Factor-ի հարցին՝ արդյոք ի՞նքն էլ խնդիր չի տեսնում, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ՝ ասաց Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք՝ օրերս Միքայել Մելքումյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր. «Վարչապետի փոփոխությունը այս պահին ակտուալ չեմ համարում։ Դա քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Կառավարության ծրագրի իրականացման կրողը քաղաքական մեծամասնությունն է, անձերից վերանանք, ինքը կգտնի՝ ով կլինի։ Ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ Սերժ Սարգսյանը 2018–ից լինի վարչապետ»:

«Միքայել Մելքումյանի խոսքը որոշակիորեն խեղաթյուրված էր: Պետք է իրադարձություններին սպասել և ճիշտ ժամանակին կարծիք հայտնել: Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքական դաշտում թիվ մեկ օրակարգային հարցն այդ խնդիրը չէ: Երբ գա այն ժամանակը, որ պետք լինի «Ծառուկյան» խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնի, ամեն ինչ ճիշտ ժամանակին կարվի»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց Էնֆիաջյանը:

Ի դեպ, անձամբ Միքայել Մելքումյանը հրաժարվեց պարզաբանել, թե ինչ նկատի ունեն՝ պնդելով, որ իր խոսքերը խեղաթյուրվել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան