Ադրբեջանում կոռուպցիան բացահայտող Abzas Media-ն միջազգային մրցանակի է արժանացել․ լրատվամիջոցի մի քանի աշխատակից բանտում է

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Պրահայում անցկացված Jeden svět/One World միջազգային մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի փառատոնի ընթացքում «Homo Homini» 2023 թվականի մարդու իրավունքների մրցանակը հանձնվել է ադրբեջանական «Abzas Media» անկախ լրատվամիջոցին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների ու տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների բացահայտման համար իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկվող AbzasMedia-ն մրցանակին է արժանացել անկախ լրագրության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։

People in Need կազմակերպության հիմնադրած մրցանակը «Abzas Media-ի» ժամանակավոր գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաևային հանձնել է լեհ հայտնի կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը։

Արարողության ժամանակ ունեցած ելույթում Մուստաֆաևան խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի և լրագրողների նկատմամբ ճնշումների մասին՝ կոչ անելով Չեխիայի կառավարությանը բռնագրավել երկրում ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքը։

«Ադրբեջանի կառավարությունը լրագրողների կողմից հրապարակված կոռուպցիոն հետաքննության վերաբերյալ ոչ մի քրեական գործ չի հարուցել, փոխարենը ձերբակալել է լրագրողներին և իր հանցագործությունները պրոյեկտել լրագրողների վրա»,- ասել է Մուստաֆաևան։

Նշենք, որ նախորդ տարեվերջից Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ լրագրողների ու ընդդիմադիր նկատմամբ։ Ձերբակալված լրագրողների թիվը հասնում է շուրջ երկու տասնյակի։

2023 թվականի նոյեմբերից կալանավորվել են Ադրբեջանի իշխանությունների կառուպցիոն գործերը հետաքննող Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքիզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան, լրագրող Հաֆիզ Բաբալին (Թուրան գործակալության տնտեսական բաժնի խմբագիրը), լրագրող Էլնարա Գասիմովան։ Լրատվամիջոցն այժմ գործունեությունը շարունակում է Եվրոպայից՝ նոր թիմով։

Էմմա Չոբանյան