Ուղեղում չիպ ունեցող առաջին մարդն արդեն առցանց շախմատ է խաղում մտքի ուժով

Լուրեր

05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլ` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
Բոլորը

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը ցույց է տվել, թե ինչպես է առաջին բուժառուն, որի ուղեղում ներդրվել է հատուկ չիպ, առցանց շախմատ խաղում: Տեսանյութը հեռարձակվել է X սոցիալական ցանցում։ 29-ամյա Նոլան Արբոն աշխարհում առաջին մարդն է, որի ուղեղում այս տարվա հունվարի վերջին Neuralink-ի չիպ տեղադրվեց։ Փետրվարին Մասկը, առանց Արբոյի անունը նշելու, հայտնել էր, որ վերջինս արդեն վերականգնվել է վիրահատությունից հետո և կարող է մտքի ուժով կառավարել համակարգչային մկնիկի կուրսորը։

Մարտի 20-ի հեռարձակման ժամանակ Արբոն պատմել է, որ մոտ ութ տարի առաջ տեղի ունեցած վթարից հետո ոչինչ չի զգում ուսերից ներքև: Նրա խոսքով՝ Neuralink չիպի տեղադրման վիրահատությունն անցել է հարթ։ «Բառացիորեն մեկ օր անց դուրս գրվեցի հիվանդանոցից։ Ես ոչ մի կոգնիտիվ խանգարում չունեմ»,- ասել է նա։

Հեռարձակման ժամանակ ընկերությունը ցույց է տվել, թե ինչպես է հիվանդը նոութբուքով շախմատ խաղում՝  խաղաքարերը կուրսորով շարժելով տախտակի վրա։ Արբոն ասել է, որ սիրում է խողալ շախմատ և Civilization VI տեսախաղը, որոնք նա դադարել էր խաղալ վթարից հետո:

«Դուք [Neuralink] ինձ հնարավորություն տվեցիք դա նորից անելու, և ես խաղացի ութ ժամ անընդմեջ», – պատմել է նա:

Խոսելով չիպի հետ ապրելու իր փորձի մասին՝ Արբոն նշել է, որ տեխնոլոգիան «կատարյալ չէ», և ինքը և Neuralink թիմը «որոշ խնդիրների են հանդիպել» թեստավորման ժամանակ։

«Ես չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, որ սա ճանապարհի վերջն է, դեռ շատ աշխատանք կա անելու, բայց այն արդեն փոխել է իմ կյանքը», – ավելացրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում