Ֆրանսիան կարող է արագորեն վերատեղակայել իր բանակը․ Le Monde

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիան, անհրաժեշտության դեպքում, կարող է երեսուն օրվա ընթացքում արագորեն ձևավորել և վերատեղակայել կոալիցիոն դիվիզիա՝ շուրջ 20 հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական բանակի շտաբի պետ Պիեռ Շիլը, գրում է Le Monde-ը։

«Անցել են այն ժամանակները, երբ երեք հարյուր զինվորներ կարող էին փոխել պատմության ընթացքը, այլևս «փոքր պատերազմներ» չկան»,- ասել է նա։

Շիլլը նշել է, որ ֆրանսիական բանակը կարող է միավորվել դաշնակից այլ դիվիզիաների հետ։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան զգալի առավելություններ ունի, եթե խոսք գնա պատերազմի մասին։

«Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ոչ մի թշնամի չի սպառնում իր սահմաններին, իսկ Ֆրանսիայի միջուկային զսպիչ ուժը պաշտպանում է նրա կենսական շահերը: Այնուամենայնիվ, Ֆրանսիան զերծ չէ ամբողջ աշխարհում ի հայտ եկած լարվածությունից: Այն ունի միջազգային պատասխանատվություն, ունի շահեր և տարածքներ յուրաքանչյուր աշխարհագրական տարածաշրջանում։ Այն կապված է պաշտպանական պայմանագրերով պետությունների հետ, որոնք մեծ վտանգի տակ են: Ագրեսիայից պաշտպանվելու և իր շահերը պաշտպանելու համար ֆրանսիական բանակը պատրաստվում է ամենադժվար առաջադրանքներին, հայտարարում և ցուցադրում է դա՝ Si vis pacem, para bellum (Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի )»,- ընդգծել է հրամանատարը։

Նա հավելել է, որ ֆրանսիական բանակի հիմնական նպատակն է՝ ապահովել երկրի ու նրա քաղաքացիների, ինչպես նաև Եվրոպայի անվտանգությունը։

«Ֆրանսիան պատրաստ է, և անկախ նրանից, թե ինչպես է զարգանում միջազգային իրավիճակը, ֆրանսիացիները կարող են վստահ լինել, որ իրենց զինվորները մոտակայքում են»,- հավելել է նա։