ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է․ Հաքան Ֆիդան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եվրամիությանն անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Իսպանիայի իր պաշտոնակից Խոսե Մանուել Ալբարեսի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չափազանց կարևոր է՝ հարցը մի շարք երկրների նեղ քաղաքական օրակարգին թողնելու համար»,- ասել է Ֆիդանը։

Նա հույս է հայտնել, որ Անկարայի և ԵՄ կառույցների միջև հարաբերությունները կզարգանան ավելի «դրական օրակարգով՝ անկախ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից»։

Ֆիդանը նշել է ԵՄ անդամ երկրների կողմից «նախապես քաղաքական կամք դրսևորելու» անհրաժեշտությունը՝ կապված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ։ Նա հիշեցրել է, որ նման քաղաքական կամք դրսևորվել է 2004-2005 թվականներին։

«Սակայն ավելի ուշ մենք ականատես եղանք, որ այդ քաղաքական կամքը մաշվեց և աստիճանաբար վերացավ, և ԵՄ-ում բոլորովին այլ քաղաքական մթնոլորտ տիրեց Թուրքիայի վերաբերյալ»,- հայտարարել է Ֆիդանը։

Ըստ նրա՝ Անկարայի և Բրյուսելի միջև Մաքսային միության արդիականացման առաջընթացը, վիզային ռեժիմի ազատականացումը, առևտրային արտոնությունների տրամադրումը և կարգավորումն օգուտ կբերեն երկու կողմերին։ Ֆիդանը նշել է, որ որ Իսպանիան այն երկրների թվում է, որոնք ի սկզբանե անկեղծորեն աջակցել են Անկարայի՝ համայնքին անդամակցելու գործընթացին։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Թուրքիայի և Իսպանիայի արտգործնախարարները մանրամասն քննարկել են անվտանգության ոլորտում հնարավոր քայլերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում սերտ համագործակցությունը։

«Որպես այս համագործակցության արտացոլում՝ Իսպանիան 2015 թվականից Ադանայում տեղակայում է Patriot մարտկոց: Սա համահունչ է ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն։ Բացի այդ, որպես երկու դաշնակիցներ՝ մենք հավատարիմ ենք կոնկրետ նախագծերի միջոցով պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցության հետագա զարգացմանը»,-հայտարարել է Հաքան Ֆիդանը։