Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին․ կան վիրավորներ և ավերածություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարտի 21-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է տասը տուժածի մասին։

«Տուժածների թիվը հասել է տասի։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել է։ Մնացածին բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Մասնավորապես, վեց մարդ տուժել է մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում, չորսը՝ Սվյատոշինսկիում»,- գրել է նա Telegram-ում։

Շևչենկոյի շրջանում բնակելի շենքերից մեկում բնակարան է այրվում, բնակիչներին տարհանում են, հայտնել է Կլիչկոն։ Հարվածի հետևանքով հրդեհվել են նաև տարածքում գտնվող մեքենաներ։ Կիևի Սվյատոշինսկի թաղամասում բեկորներն ընկել են բնակելի շենքի և մանկապարտեզի տարածքում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ հայտնել էին Կիևի ուղղությամբ Х-47M2 «Կինժալ» աերոբալիստիկ ​​հրթիռների արձակման մասին։ Ուկրաինայի տարածքում լայնամասշտաբ օդային ռմբակոծության տագնապ է հայտարարվել։ Ավելի ուշ քաղաքային ռազմական վարչակազմը պարզաբանել է, որ զինվորականները մոտ 30 հրթիռ են խոցել Կիևում և տարածաշրջանում։

«44-օրյա դադարից հետո հակառակորդը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Կիևի վրա, Տու-95 ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից Х -101/ Х -555/ Х -55 թևավոր հրթիռներ է արձակել, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ Ռուսաստանի Դաշնության տարածքից»,- գրել է Սերգեյ Պոպկոն:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման տագնապը տևել է երեք ժամ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի տարածքում, ընդհանուր առմամբ, խոցվել է 31 հրթիռ, 2-ը՝ բալիստիկ, 29-ը՝ թևավոր:

Մանրամասները՝ տեսանյութում։