ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր մեկ բանկային հաշվին հայտնաբերվել  է 30 միլիոն դոլար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջին օրը Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո ասել եմ, որ  հրաժարվելու եմ դատական համակարգին հրահանգներ տալուց, բայց սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է հրահանգներ ստանան նախորդ իշխանության կոռումպացված ներկայացուցիչներից»,-Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Կառավարությունն առաջարկելու է օրենսդրական բարեփոխումներ, որոնք վերաբերելու են ինչպես դատական համակարգին, անցումային արդարադատության մարմինների ստեղծմանն,  այնպես էլ, օրինակ, ապօրինի հարստացման մասին օրենքի նախագծին։

Խոսելով ապօրինի հարստացածների մասին՝ վարչապետը բերեց մեկ օրինակ։

«ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր մեկ բանկային հաշվին հայտնաբերվել  է 30 միլիոն դոլար»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ապօրինի հասրտացման մասին օրենքն ունի հետադարձ ուժի և այլ լրջագույն կարգավորումների խնդիր։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռումպացված իշխանությունների ներկայացուցիչերը գիտեն, որ իրենց ժամերը հաշված են, այդ պատճառով էլ իրենց ներկայացնում են քաղաքական հալածյալ՝ առանց հարց տալու, եթե քաղաքական հալածյալ են, ինչու են ազատության մեջ։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նաև՝ Կառավարությունը հետամուտ է լինելու արդարության մթնոլորտի ամրապնդմանը և թույլ չի տալու, որ Մարտի մեկի տաս զոհերի սպանությունները մնան չբացահայտված։ 

Մանրամասները՝ տեսանյութում։