«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, գիտական աշխատությունները, նամակները, ճամփորդական նոթերը, ինչպես նաև 1927 թ. Թորամանյանի ջանքերով Գյումրու հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի տեղամասից` ավազահանքերի շահագործման աշխատանքների ընթացքում հայտնաբերված, շուրջ 750.000 տարվա վաղեմություն ունեցող փղի մնացորդներից:

Ցուցանմուշները Թորոս Թորամանյանի և Արամ Վրույրի անձնական արխիվից են, որոնք պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում. որոշները ցուցադրվում են առաջին անգամ: Իսկ փղի մնացորդները ժամանակավոր ցուցադրության համար բերվել են Երկրաբանական թանգարանից:

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ողջունելով ցուցադրության բացումը, ընդգծել է. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնահերթ է համարում նմանատիպ միջոցառումներով մեր պատմության և մշակույթի երախտավորների գործունեությունն ու ժառանգությունը հանրահռչակելը՝ այդկերպ մեկ անգամ ևս արժևորելով և հանրայնացնելով նրանց աշխատանքն ու անցած ճանապարհը:

Թորոս Թորամանյանն իր ստեղծագործական և գիտական գործունեությունը, ողջ կյանքի հսկայածավալ աշխատանքն իրականացրել է բարդ ժամանակներում և պայմաններում՝ բազմաթիվ զրկանքների գնով: Սա առավել մեծացնում է մեր պատասխանատվությունն ու ներդրվող ջանքերը՝ պահպանելու և տարածելու մեզ թողած նրա ժառանգությունը»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանի խոսքով՝ Թորամանյանի 160-ամյակին զուգահեռ՝ նշվում են նաև Նիկողայոս Մառի՝ Անիի հնագիտական արշավախմբի ղեկավարի 160, ինչպես նաև հնագետ, պատմաբան Աշխարհաբեկ Քալանթարի 140-ամյակները: Տարբեր թեմատիկ դետալներով ցուցադրությունում ներկայացված է նաև վերջիններիս գործունեությունը: