ՌԴ-ի հետ կապված ուժերն աջակցում են ընտրություններից առաջ Մոլդովան ապակայունացնելու՝ Մոսկվայի ջանքերին. ISW

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մոլդովայում ռուսամետ ուժերը շարունակում են ջանքերը՝ աջակցելու Կրեմլի հիբրիդային ջանքերին՝ ապակայունացնելու իրավիճակը երկրում, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտն (ISW) իր հերթական զեկույցում։

Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովին տեղեկացրել է, որ արտաքսում է ռուս դիվանագետի, ում անունը չի նշվում՝ կապված Ռուսաստանի նախագահական ընտրությունների համար Մերձդնեստրում ընտրատեղամասերի կազմակերպման հետ՝ չնայած Քիշնևի պաշտոնական համաձայնության բացակայությանը։

Վասնեցովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել են, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի Մոլդովայի «ոչ բարեկամական գործողությունները»։

Ռուսամետ քաղաքական գործիչ Իլան Շորը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ և թաքնվում է մոլդովական արդարադատությունից Իսրայելում, վերջերս տված հարցազրույցում ասել է, որ ծրագրում է Մոլդովայի վարչապետ դառնալ 2025 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

Գագաուզիայի ինքնավար միավորի ղեկավար Եվգենիա Գուցուլը երեքշաբթի հայտարարել է, որ դատի է տալու Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին զրպարտության համար՝ այն բանից հետո, երբ պետության ղեկավարը նրան մեղադրել է «հանցավոր խմբի, այլ ոչ թե Գագաուզիայի բնակիչների համար» աշխատելու մեջ, հետևաբար, չի ստորագրի իր կառավարությունում նշանակվելու մասին հրամանագիրը։

ISW-ն նշում է, որ Ռուսաստանը և նրա հետ կապված դերակատարները Մոլդովայում ներգրավված են հիբրիդային արշավի մեջ, որը, հավանաբար, ուղղված է ներսից ապակայունացմանը՝ 2024 թվականի վերջին Մոլդովայի նախագահական և 2025 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: