ԱԹՍ-ների հարձակում՝ ՌԴ Բելգորոդի ու Սարատովի շրջանների ուղղությամբ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Գիշերը ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքը, ինչպես նաև Բելգորոդի շրջանը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի տարածքում խոցել են  ուկրաինական 1 ԱԹՍ, ևս 4-ը՝ Սարատովի մարզում։ Սարատովի նահանգապետ Ռոման Բուգարսինը հայտնել է, որ տուժածներ ու ավերվածություններ չկան։

«Մոտ մեկ ժամ առաջ  Էնգելսում ոչնչացվել է ԱԹՍ։ ՀՕՊ համակարգն աշխատել է ժամանակին ու արդյունավետ։ Նախնական տվյալներով՝ անկման հետևանքով ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել, ավերածություններ չեն եղել»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Էնգելսի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնում են քաղաքում տեղի ունեցած պայթյունների շարքի մասին։

Ի դեպ, Էնգելսի շրջանում է տեղակայված  Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Էնգելս 2» բազան, որտեղ տեղակայված են ռուսական ռազմավարական ռմբակոծիչները, որոնք Ուկրաինայի ուղղությամբ գրոհներ են իրականացնում։ Ավիաբազան արդեն մի քանի անգամ ենթարկվել է հարձակման։ Ուկրաինական կողմը ԱԹՍ-ներով հարձակման մասին տեղեկություններ չի հաղորդում։