Հայաստանում առկա է ներդրումների ներգրավման շուրջ 42 մլն ԱՄՆ դոլարի և 20 մլն եվրոյի կանխատեսվող պոտենցիալ

Լուրեր

11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրվա ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:

Դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, այդ թվում՝ գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների արտադրության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ապահովագրության, ֆինանսաբանկային, ազգային վենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:

Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման՝ այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման արդի հրամայականով պայմանավորված՝ կառավարության օրակարգում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումը, որի առաքելություն է ոչ միայն վերացնել պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում առկա բյուրոկրատական խոչընդոտները, այլև յուրաքանչյուր ներդրողի հետ հասցեական աշխատանքի միջոցով թիրախավորել և անընդմեջ բարելավել տնտեսական զարգացման նախադրյալներ սահմանող ենթակառուցվածքները: Այս առումով «մեկ կանգառ, մեկ պատուհան» հարթակում ձևավորվող տեղեկատվական բազան ոչ միայն թույլ կտա մշակել և իրագործել տնտեսագիտորեն հիմնավորված ներդրումներ, այլև հասցեական հսկողություն սահմանելով ներդրումների ներգրավման և իրականացման ամբողջական գործընթացի վրա հընթացս կբացառի ներդրումային ռիսկերը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքն ինքնաշխատ տարբերակով կձևավորի ներդրումային առաջարկ/պահանջարկ սահմանող չափելի և բալանսավորված տեսլական, ինչն էլ թույլ կտա իրականացնել տնտեսական աճ երաշխավորող քաղաքականություն:

Միջազգային ներդրումային, ինչպես նաև միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման նպատակով մշակված միջոցառումների համախումբն արդեն իսկ դրական արդյունքներ է ապահովում:

Օրեր առաջ նշված միջոցառումների իրականացման արդյունքներով Հայաստանը ներառվեց Google Play («Merchant account countries by Google») ցանկում: Դրանց շարունակական իրականացմամբ Հայաստանում հնարավոր կլինի էլեկտրոնային վճարահաշվարկային (մասնավորապես PayPal) համակարգերի ամբողջական գործարկում ապահովել, ինչն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի ճանաչելիության մակարդակը տարբեր էլեկտրոնային հարթակներում և կնպաստի էլեկտրոնային առևտրի գործնական ներդրմանը Հայաստանում:

Սևանի հիմնախնդիրների լուծման նպատակով որդեգրվել է ջրային ռեսուրսների խելամիտ կառավարում սկզբունքը՝ ուղղված Սևանա լճում հավասարակշռված էկոհամակարգի վերականգնմանը: Միաժամանակ, Սևանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով նախատեսվում է բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ բարեկարգել լճի ափամերձ հատվածները և զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ Սևան ազգային պարկի ռեբրենդինիգի միջոցով Գեղարքունիքի մարզում ներդնել բուսականությամբ հարուստ եզակի ռեկրացիոն գոտի:

«Գլենդել հիլզ» ծրագրերում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքներով կառուցապատման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների համատեքստում՝ մինչև գալիք տարեվերջ արդարացի փոխհատուցումներ կտրամադրվեն նշված ընկերության շահառուներին:

Զբոսաշրջության և առևտրատնտեսական զարգացման օրակարգում են Զվարթնոցի և Գյումրու օդանավակայանների ընդլայնման ծրագրերը: Մասնավորապես՝ քննարկման փուլում են գտնվում «Գյումրի» և «Զվարթնոց» օդանավակայանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև գերցածր գնային առաջարկ ներկայացնող ավիաընկերությունների` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու ֆինանսատնտեսական հնարավորությունները:

Կարևորելով մարդկային կապիտալի զարգացման կառավարության գերակայությունը՝ քայլեր են ձեռնարկվում հայաստանյան երիտասարդ մասնագետներին արտերկրի առաջատար համալսարաններում և պետական մարմիններում վերապատրաստելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի միջև ս/թ հուլիսի 2-ին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում ՀՀ մի քանի երիտասարդներ մասնագիտական հմտությունների զարգացման և հետագայում իրենց ձեռք բերած փորձը ՀՀ-ում կիրառելու նախապայմանով հատուկ ծրագրի շրջանակում ս/թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կմասնակցեն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող հանրային կառավարման բնագավառում կարողությունների կատարելագործման ծրագրին:

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Ինովացիոն քաղաքականություն

1. Ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման հայեցակարգի մշակում, որի նպատակն է միասնական կառույցի միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված նորարար գաղափարներ ունեցող start-up թիմերին և ընկերություններին մեկ պատուհանի սկզբունքով աջակցության (խորհրդատվության) տրամադրումը:

2. Հայաստանում «Ֆիլիպ Մորիսի» գիտահետազոտական կենտրոնի ստեղծում, այդ թվում մագիստրոսական, ասպիրանտական, գիտահետազոտական և գիտակրթական համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի և այլ ուսումնական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Շվեյցարիայում ներկայումս գործող կենտրոնից հետո ընկերության 2-րդ գիտահետազոտական կենտրոնի հիմնում Հայաստանում: Ծրագրի իրականացումը միտված է արդյունաբերություն-կրթություն կապի ամրապնդմանը՝ գիտահետազոտական կենտրոնի գրասենյակի և լաբորատորիաների հիմնմանը: Նախատեսվում է, որ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման սկզբնական փուլում (ներառյալ՝ վերանորոգման, սարքավորումների և դրամաշնորհների ուղղությամբ) ընկերության կողմից իրականացվող ներդրումների ծավալը կկազմի շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

Գործարար և ներդրումային միջավայր

3. Հուլիսի 1-ից «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա), «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ առևտրի իրականացման վայրերում գործող վաճառատեղերի վճարների գումարների շուրջ 20%-ով իջեցում։

4. ՓՄՁ սուբյեկտ¬ներին կարողությունների զարգացման ուղղված՝ գործարար ուսուցողական, տեղեկատվա-խորհրդատվական ներդրումային (այդ թվում դրամաշնորհների կամ սարքավորումների տեսքով) աջակցության ցուցաբերում:

5. ՓՄՁ զարգացման խորհրդի աշխատակարգի կատարելագործում՝ պետություն մասնավոր կապի ամրապնդմանն ուղղված՝ հասարակական կառույցների անդամակցության կանոնների սահմանում։

6. Տեղական տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում՝

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գինեգործական-ուսումնաարտադրական կենտրոնի վերակառուցում։

Արագածոտնի մարզի Ավան գյուղական համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ցանցի կառուցում:

Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցում:

Օրենսդրական բարեփոխումներ

Մեկնարկած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է՝

արձանագրել լիզինգային գործունեության շարունակական զարգացում:

հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանում:

ՓՄՁ հարկման արդյունավետ կանոնների սահմանման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում լայնամասշտաբ հանդիպումների միջոցով հարկային բարեփոխումների իրատեսական օրակարգի սահմանում։

Զբոսաշրջության զարգացում

Facebook-յան Armenia and Travel, Instagram-ի Armenia and Travel էջերում, ինչպես նաև www.armenia.travel կայքում Հայաստանի առաջմղում:

Հայաստանն ու հայկական զբոսաշրջային արդյունքը հունիսի 27-ից հուլիսի 4-ը ներկայացվել են 2018 թ. Սմիթսոնյան հաստատության կողմից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կազմակերպված «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին: «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացվել է «Հայաստան. արարելով տուն» գաղափարի ներքո: ԱՄՆ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են՝

– ԱՄՆ-ում Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում:

– Հայաստանի ընդգրկում ԱՄՆ զբոսաշրջային օպերատորների փաթեթներում:

– ԱՄՆ մի շարք կաբելային հեռուստատեսություններում անվճար հիմունքներով՝ Հայաստանի վերաբերյալ տեսանյութերի հեռարձակում:

– Մարիոթ հյուրանոցի հետ համագործակցությամբ՝ Բոստոնից ԱՄՆ տուրօպերատորների խմբի ճանաչողական այց Հայաստան:

– Անդամակցություն ԱՄՆ տուրօպերատորների ասոցիացիային (USTOA):

– ՄԱԿ-ի աշխատակիցների համար կորպորատիվ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում:

– Հայաստանի զբոսաշրջային արդյունքների ներառում Մետաքսի ճանապարհով անցնող երթուղիների փաթեթներում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

1. ՀՀ կառավարությունը չեղարկեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշումը և ԲԷՑ-ը մնաց պետական կառավարման ոլորտում:

2. Արևային էներգետիկա՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մեկնարկ՝ նվազագույն սակագին /4.19 դոլար ցենտ 1 կՎտ/ժ-ի համար (մոտավորապես՝ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի:

3. «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ՓԲ ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում՝ ընկերությունների կողմից որոշում է կայացվել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասնակի փոխհատուցում:

4. Ոչ ստանդարտ լուծումների կիրառմամբ օգոստոսի 1-ին ՀԱԷԿ-ի կայանի թողարկում:

Բնական պաշարների ոլորտ

5. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի մշակում:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Ճանապարհային ոլորտ

1. ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների 27 հատվածների հիմնանորոգման աշխատանքների, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 հատվածների միջին նորոգման աշխատանքներ. կատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 54%-ը:

2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 2 ծրագրի շրջանակում կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածք, շուրջ 8 կմ հիմք և ենթահիմք:
3. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում

Տարեվերջին շահագործման կհանձնվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի՝ Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորվող 38․45 կմ երկարությամբ հատվածը։ Կատարվել է 1,04 մլրդ ՀՀ դրամի շինարարական աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 14.9%:

4. Կենսական Նշանակության Ճանապարհների Բարելավման Ծրագիր

Ընթացքի մեջ են թվով 10 ճանապարհների վերականգնման աշխատանքները, շուրջ 62.3 կմ ընդհանուր երկարությամբ: Ներկայումս իրականցվել է շուրջ 2,4 մլրդ դրամի աշխատանք, որը կազմում է 2018թ․ համար նախատեսված ծավալի 37.1%:

Ընթացքի մեջ են թվով 15 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակումը, ավարտից հետո կկազմակերպվեն նշված ճանապարհների շինարարության մրցույթները:

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 173 կմ ճանապարհ, որից 73 կմ պետական միջոցների, իսկ 100 կմ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Համեմատության համար՝ 2017-ին հիմնանորոգվել է 116 կմ ճանապարհ, որից 52 կմ-ը պետբյուջեի, իսկ 65 կմ-ը ՀԲ միջոցներով, 2019-ին նախատեսված է հիմնանորոգել 156 կմ ճանապարհ, որից 84 կմ-ը պետբյուջեից, 72 կմ-ը՝ ՀԲ միջոցներից: Ըստ վերոնշյալ տվյալների պետական միջոցներով ճանապարհաշինարարությունը տարեցտարի ավելանում է:

Գյուղատնտեսության նախարարություն

1. Հողօգտագործողներին, որպես սուբսիդիա տրամադրվել է շուրջ 360 մլն դրամ (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) ¬ դիզելային վառելիք, ինչն էլ նպաստել է գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը:

2. Ավելացել է Հանրապետության տարածքում արտադրված սերմանյութի արտադրության ծավալը:

3. Գինու որակի բարելավման նպատակով միջազգային փորձագիտական խորհրդատվություն/աջակցություն է ցուցաբերվել ՀՀ-ում գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններին, ինչն էլ նպաստել է Հայաստանում գործող 12 գինեգործական ընկերություններում բարձրորակ գինու արտադրության կազմակերպմանը և մրցունակ նոր տեսակի արտադրանքի թողարկմանը:

4. Գինու արտադրության նպատակով Վայոց ձորի տնայնագործ գինի արտադրող 17 ընկերություններին նախատեսվում է տրամադրել գինեգործական սարքավորումներ։

Բնապահպանության նախարարություն

1. Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացի մեկնարկ։

Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը՝ «Կանաչ Թալին» խորագրով: Նախատեսվում է գործընթացում ներգրավել տեղական և միջազգային կազմակերպություններ:

2. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում՝ Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծական տնտեսության («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:

3. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազա, ինչի շնորհիվ ապահովվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման/բացառման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:

4. Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ. ձեռք են բերվել աղբ խտացնող մեքենա, պոլիէթիլենային թաղանթ, աղբամաններ։