Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի 2025 թվականին

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի 2025 թվականին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է CNN Turk-ը։

«Այս տարին դժվար է, հույս ունենք, որ 2025 թվականին խաղաղություն կլինի»,- ասել է նա։

Ֆիդանի խոսքով՝ Անկարան 2024 թվականին խնդիրը լուծելու հիմքեր չի տեսնում։

«Առաջին հերթին, մենք այն երկրներից ենք, որոնք խաղաղության կոչ են անում այս ուղղությամբ՝ և՛ ՆԱՏՕ-ի հարթակում, և՛ եվրոպական հարթակում: Այս պատերազմը պետք է դադարեցվի հիմա: Մեր նախագահը խաղաղության կոչ է անում՝ օգտագործելով իր բոլոր առաջնորդական որակները»,- ընդգծել է թուրք պաշտոնյան։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը վերածվել է քայքայման պատերազմի, և երկու կողմերն էլ կորուստներ կունենան, համոզված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

«Սա պահպանում է միջուկային զենքի տարածման վտանգը: Մենք մտահոգված ենք այս իրավիճակով: Պատերազմի տարածման վտանգ կա ամբողջ տարածաշրջանում: Տարածումը սկսվում է խոսքից, այնուհետև անցնում է գործի: Եվրոպան պետք է ավելի շատ անհանգստանա Ուկրաինայի իրավիճակով, քան մենք»,- ասում է պաշտոնյան։

Հիշեցնենք՝ մարտի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով Թուրքիայում էր։