Չեխիան ամբողջ աշխարհից 800 հազար արկ է գնել Ուկրաինայի ԶՈՒ-ի համար. WSJ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ամերիկյան The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Չեխիան զինամթերքի մեծ խմբաքանակ է գնել Ուկրաինայի Զինված ուժերի համար՝ ակտիվացնելով սառը պատերազմից ի վեր հետ իր կապերը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ այս երկիրն «Ուկրաինայի ամենաջերմ աջակիցներից է» և ամբողջ աշխարհի տարբեր մատակարարներից ստացել է մոտ 800,000 հրետանային արկ, գտել ևս 700,000-ը, որոնք կարելի է գնել՝ օգտագործելով լրացուցիչ միջոցներ։

Պրահայում սկսել են Ուկրաինայի համար զինամթերք փնտրել երկու տարի առաջ ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես առաջ, հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով չեխ պաշտոնյաներին, որոնք իրականացրել են գաղտնի գնումների պլան՝ շրջանցելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բյուրոկրատիան։ Աղբյուրների խոսքով՝ այս պարագայում նրանց օգնել են Գլոբալ հարավի հետ լավ հարաբերությունները։ Զրուցակիցները չեն բացահայտել, թե որ երկրներն են մատակարարների թվում, սակայն ընդգծել են, որ «դրանց թվում կան Ռուսաստանի մի քանի դաշնակիցներ»։

Գնված փաթեթը ներառում է 300 հազար խորհրդային տիպի և շուրջ 500 հազար արևմտյան արտադրության զինամթերք։ Դրանք Ուկրաինա կմատակարարվեն մի քանի խմբաքանակով մինչև այս տարվա վերջ, ֆինանսավորում գտնելուն պես հասանելի կլինի լրացուցիչ զինամթերք։

Բոլոր 1,5 միլիոն պարկուճների արժեքը կազմում է 3,3 միլիարդ եվրո։ Ուկրաինա մատակարարումները կսկսվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինային մատակարարել 155 մմ տրամաչափի 500 հազար և 122 մմ տրամաչափի 300 հազար հրետանային արկ։

Նա առաջարկել էր զինամթերք գնել երրորդ երկրներից։ Օրերս Պավելը հայտնել էր, որ արկերի գնման նախաձեռնությանը միացել են եվրոպական 18 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բելգիան։