Ֆրանսիան չի ճանաչում ՌԴ-ի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում անցկացված քվեարկությունը

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրությունը տեղի է ունեցել բռնաճնշումների ֆոնին և գովաբանել բազմաթիվ ռուսաստանցիների, որոնք խաղաղ կերպով բողոքել են Վլադիմիր Պուտինի վերընտրվելու դեմ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փարիզը նաև դատապարտել է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված ուկրաինական շրջաններում անցկացված, այսպես կոչված, բընտրությունները»՝ որպես «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության նոր խախտում»։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Ֆրանսիան չի ճանաչում և երբեք չի ճանաչի այս, այսպես կոչված, ընտրությունների անցկացումն ու արդյունքները։ Փարիզը վերահաստատում է իր հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Փարիզը նաև դատապարտել է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական շրջաններում ու Մերձդնեստրում ընտրատեղամասերի կազմակերպումը՝ «առանց Վրաստանի և Մոլդովայի իշխանությունների համաձայնության»։

Նախագահ Վլադիմիր Պուտինը «ռեկորդային» հաղթանակ է տարել Ռուսաստանում անցկացված ընտրություններում: Հաղթանակը, նրա խոսքով, ցույց տվեց, որ Մոսկվան ճիշտ է վարվել, որ հակադրվել է Արևմուտքին և իր զորքերն ուղարկել Ուկրաինա: