Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո հետաձգել է Ռաֆահի վրա հարձակումը

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է հետաձգել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից նախապես հայտարարված հարձակումը Գազայի հատվածում Ռաֆահի վրա, քանի դեռ խաղաղ բնակիչները գտնվում են «թակարդում»: Հանդիպման ժամանակ Շոլցն Իսրայելին կոչ է արել բանակցել «ավելի երկար հրադադարի մասին», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի նպատակը նախկինի պես Ռաֆահում «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գումարտակները ոչնչացնելն է», սակայն Իսրայելը դա չի անի, քանի դեռ «բնակչությունը տեղում է»։

Շոլցն էլ ևս մեկ անգամ խստորեն նախազգուշացրել է հարձակման հետ կապված Գազայի հատվածի հարավում, ուր վերջին ամիսներին հարյուր հազարավոր պաղեստինցիներ փախել։ Կանցլերն ասել է, որ ներկայում 1,5 մլն մարդ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում Գազայի հատվածի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքում և պաշտպանության կարիք ունի:

«Ո՞ւր գնան նրանք։ Մենք չենք կարող մի կողմ կանգնել և դիտել, թե ինչպես են պաղեստինցիները մահանում սովից։ Անհրաժեշտ է ավելի շատ մարդասիրական օգնություն՝ մշտապես և հուսալի կերպով»,- ասել է Շոլցը՝ Նեթանյահուին մատնանշելով նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի նշանակալի թիվը։

Հորդանան և Իսրայել երկօրյա այցից առաջ Գերմանիայի կանցլերը կոչ է արել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ապահովելու մարդասիրական օգնության առաքումը:

«Կարևոր կլինի, որ այժմ շատ արագ հրադադար հաստատվի, ինչը հնարավորություն կտա պատանդներին ազատ արձակել, միևնույն ժամանակ, ապահովել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը»,- ասել է Շոլցը։

Միաժամանակ, նա կրկին զգուշացրել է Իսրայելին՝ զերծ մնալ Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելուց։

«Մենք մտահոգված ենք ռազմական հետագա զարգացումներով: Մասնավորապես, վտանգ կա, որ Ռաֆահում համակողմանի հարձակումը կարող է հանգեցնել բազմաթիվ սարսափելի քաղաքացիական զոհերի, որոնցից պետք է ամեն գնով խուսափել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը։