«Էքսկավատորով» քանդում են մեր մշակույթը, քաոս է, դադարեցրե´ք բուհերի տեռորը. Աննա Մայիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Բուհերը պետք է միավորվեն ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում խոշորացման գործընթացի դեմ պայքարում:

«Էքսկավատորով» քանդում են մեր մշակույթը, քաոս է, դադարեցրե´ք բուհերի տեռորը»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Աննա Մայիլյանը` անդրադառնալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի` խոշորացվող բուհերի ցանկում հայտնվելուն:

Նրա համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Կոնսերվատորիան տեղափոխվի քաղաքի ծայրամաս, զրկվի իր մշակութային միջավայրից և դառնա պարզապես ֆակուլտետ. «Եթե Կոնսերվատորիայի փոխարեն հյուրանոց է կառուցվում, դրանով ի՞նչ հարց է լուծվում, պարզաբանում եմ ուզում, ինչի՞ համար է բուհը տեղափոխվում, բա չիմանա՞նք: Ասում են` դուք չեք որոշում այդ հարցը. վաղն էլ օպերային թատրոնն են տեղափոխելու: Սա չեղավ` ժողովրդավարություն»:
Աննա Մայիլյանը նշում է` իր ականջին շշուկներ են հասել այն մասին, որ կոնսերվատորիայի շենքն արդեն գնորդ ունի. «Եթե որևէ մեկը գնել է շենքը, մենք պետք է իմանանք` ով է գնել և ինչի համար: Միայն այդ մտքից, որ շշուկները կարող են ճիշտ լինել, մենք չենք կարողանում աշխատել»:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, անդրադառնալով կոնսերվատորիայի շենքի ճակատագրին` նշել էր, որ կառավարության կողմից կա հստակ հանձնարարական` կազմել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ.«Գիտական կազմակերպություններ կան, որոնք կարող են տեսականորեն վարձակալել տարածքը»-ասել էր նա:
Աննա Մայիլյանը, սակայն, հարցնում է` ինչպե՞ս կարող է Կոմիտասի անվան կոնսերվատորիան դառնալ վարձակալական օբյեկտ.

«Վախենում եմ այդ մտքից, դա ուղղակի անհնար է: Անարժանապատիվ քայլ է կոնսերվատորիան ոչնչացնելը կամ վարձով տալը»:
Երգչուհու խոսքով`կոնսերվատորիայի «լեզուն» երկար է, և աշխարհի երաժիշտները ոտքի են կանգնելու այն տեղափոխելու կամ այլ բուհերի միավորելու դեմ. «Պոկել կոնսերվատորիան և շպրտել քաղաքից` կնշանակի քար գցել մեր մշակույթի գլխին»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան