«Ո՛չ ընդդիմություն, ո՛չ ազատություն, ո՛չ ընտրություն»․ Շառլ Միշելը «շնորհավորել է» Պուտինին «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցցանցի իր միկրոբլոգում մեկնաբանել է ՌԴ նախագահական ընտրությունները։

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ո՛չ ընդդիմություն, ո՛չ ազատություն, ո՛չ ընտրություն»,- գրել է Միշելը։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի այլ քաղաքական գործիչներ նույնպես թերահավատություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչն ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում դժվար է պատկերացնել արդար և ժողովրդավարական քվեարկություն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այս ընտրությունները չեն կարող լինել ազատ և արդար։

«Ռուսաստանում ընտրություններն ազատ և արդար չեն լինելու։ Մենք գիտենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների մի մասն անազատության մեջ է, մյուսները սպանվել են, շատերը՝ աքսորում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ռուսաստանում և Ռուսաստանի Դաշնությանը բռնակցված Ուկրաինայի տարածքներում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները։ Քվեարկության հիմնական օրը մարտի 17-ն է։ Ընտրություններին մասնակցում են չորս թեկնածուներ․ բացի գործող նախագահ Վլադիմիր Պուտինից՝ իրենց թեկնածություններն են առաջադրել Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անկախ ընդդիմադրի կամ հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուի չի գրանցել։