Առաջին խախտումները՝ ՌԴ նախագահական ընտրություններում

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Քվեարկության առաջին օրը մեկնարկել է և ամեն բան ընթանում է ճիշտ այնպես, ինչպես մենք զգուշացնում էին՝ ստիպողաբար եկած մեծ թվով ընտրողներ, առանց դիտորդների ու էքզիթ-փոլերի հակազդման։ Telegram-ում այս մասին գրել է «Գոլոս» ընտրողների իրավունքների պաշտպանության հասարակական շարժման համանախագահ Ստանիսլավ Անդրեյչուկը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Գոլոսի» տեղեկությունների համաձայն՝ հեռահար քվեարկության էլեկտրոնային պորտալները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, քանի որ ընտրողների պաշտոնական մասնակցությունը «չափազանց բարձր է»․ Կամչատկայում, առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ, քվեարկելու ցանկություն ունեցողների թիվն ավելի քան 70 տոկոս է։

«Համակարգի օպերատորները գրում են մեծ «շահագրգռվածության» մասին, սակայն մենք դրա բնույթը լավ հասկանում ենք՝ քվեարկում են առավոտ շուտ՝ աշխատատեղերում՝ ղեկավարների համակ ուշադրության ներքո»,- գրել է Անդրեյչուկը՝ պարզաբանելով, որ «մեծ զեղծարարությունների կանխատեսումը կիրականանա»։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ընտրատեղամասերի բացումից ընդամենը մի քանի րոպե անց, որոնք սկսել են գործել Մոսկվայի ժամանակով 07։00-ին, Ռուսաստանում հեռահար քվեարկության էլեկտրոնային համակարգի աշխատանքի ընդհատումներ են գրանցվել «քվեարկել ցանկացողների աննախադեպ քանակի պատճառով»։

«Ամեն ինչ լավ է ընթանում»,- գործակալությունը մեջբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Էլլա Պամֆիլովային։

Հաղորդվում է, որ Մոսկվայում ժամը 08։30-ի դրությամբ արդեն քվեարկել է ավելի քան 500 հազար մարդ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ամբողջ երկրում ընտրողների մասնակցությունը, Մոսկվայի ժամանակով 10.20-ի դրությամբ, կազմել է մոտ 3 տոկոս: Պանֆիլովան նաև հայտնել է, որ Ռուսաստանի 42 շրջաններում, որոնց թվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներառում է նաև Ուկրաինայի բռնակցված տարածքները, վաղաժամկետ քվեարկել է գրեթե 2,6 միլիոն մարդ։ Վաղ քվեարկությունն անցկացվել է փետրվարի 26-ից մարտի 14-ը։ ԿԸՀ նախագահը պնդում է, որ նախագահական ընտրություններին հետևում է «ավելի քան 333 հազար մարդ»։

Ընտրություններին մասնակցում են չորս թեկնածուներ․ բացի գործող նախագահ Վլադիմիր Պուտինից՝ իրենց թեկնածություններն են առաջադրել Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ անկախ ընդդիմադրի կամ հակապատերազմական հայացքներ ունեցող թեկնածուի չի գրանցել։