Բելգորոդը կրկին հրթիռակոծվել է. ընտրատեղամասերից մեկում քվեարկությունը ստիպված են եղել ընդհատել

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

ՌԴ Բելգորոդի հրետակոծության հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Մինչ այս, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Բելգորոդի շրջանում RM-70 Vampire բազմակի արձակման հրթիռային համակարգի (նման «Գրադ»-ին) յոթ արկերի խոցման մասին, գրում է Current Time-ը։

Նշվում է, որ գնդակոծությունից հետո 14 բազմաբնակարան շենքերի 33 բնակարաններում և հինգ առանձնատներում հայտնաբերվել են տարբեր վնասներ։ Դպրոցի մարզադաշտի տարածքում վնասվել են վազքուղիները, իսկ բուն դպրոցի շենքում կոտրվել է երկու ապակի։ Վնասված մեքենաների թվի մասին տեղեկությունները ճշտվում են։

Ավելի վաղ Telegram ալիքները հայտնել էին, որ քաղաքի փողոցներից մեկում ավտոմեքենա է այրվում։

ՌԻԱ Նովոստիին էլ գրում է, որ հրթիռային սպառնալիքի պատճառով Բելգորոդի ընտրատեղամասերից մեկում քվեարկության եկած մարդիկ ստիպված թաքնվել են։ Մոտ 15 րոպե անց հրթիռային սպառնալիքը չեղարկվել է, քվեարկությունը շարունակվել է։